ՀՀ որոշումներ
Բժշկական էթիկայի կանոնակարգ (Կոդեքս)
Բժշկի հիմնական պարտավորությունները
Բժիշկը պարտավոր է.
-
Մշտապես ներկայացնել իր մասնագիտական անկախ տեսակետները և պահպանել մասնագիտական վարվելակերպի բարձրագույն նորմերը։
-
Հարգել բուժումն ընդունելու կամ մերժելու պացիենտի իրազեկված լինելու իրավունքը։
-
Թույլ չտալ, որ իր մասնագիտական դիրքորոշումը կրի անձնական շահի կամ անարդար խտրականության ազդեցությունը։
-
Հակված լինել տրամադրելու մասնագիտական և բարոյական առումով ամբողջապես անկախ ու համարժեք բուժական ծառայություններ` պահպանելով մարդու հանդեպ հարգանքը և հոգատարությունը։
-
Լինել ազնիվ պացիենտների և գործընկերների հետ և ներկայացնել համապատասխան մարմիններին այն բժիշկների մասին, ովքեր գործում են էթիկայի և իրավասության սահմաններից դուրս կամ զբաղված են խաբեությամբ և խարդախությամբ։
-
Չունենալ որևէ ֆինանսական շահ կամ այլ դրդապատճառ պացիենտին ուղեգրելիս կամ հատուկ բուժում նշանակելիս։
-
Հարգել պացիենտների, գործընկերների և առողջապահության այլ ոլորտների մասնագետների իրավունքներն ու նախասիրությունները։
Ընդունել իր կարևոր դերը հանրությանը կրթելու գործում, սակայն զգուշանալ հայտնագործությունները, նոր տեխնոլոգիաները և բուժման նոր մեթոդները ոչ մասնագիտական ուղիներով լսարանին հասցնելուց։
-
Պաշտոնապես հաստատել միայն այն, ինչն անձամբ է ստուգել։
-
Ձգտել լավագույնս օգտագործել առողջապահական միջոցները` ի շահ պացիենտների և նրանց ընտանիքների։
-
Համարժեք ուշադրություն և խնամք ցուցաբերել այն դեպքերում, երբ պացիենտը տառապում է որևէ հոգեկան կամ ֆիզիկական հիվանդությամբ։
-
Հարգել տեղական և ազգային էթիկայի նորմերը։
ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԲԺԻՇԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է
-
Մշտապես հիշել մարդու կյանքի նկատմամբ պարտադիր հարգանքի մասին։
-
Բժշկական օգնություն տրամադրելիս առաջնորդվել հիվանդի առավելագույն շահերով։
-
Պահպանել իր պացիենտի հանդեպ լիարժեք օրինապահությունը և գիտական ռեսուրսների մատչելիությունը։ Եթե հետազոտությունը կամ բուժումը վեր է իր հնարավորություններից, նա պետք է խորհրդակցի կամ ուղեգրի պացիենտին համապատասխան հնարավորություններ ունեցող այլ բժշկի մոտ։
-
Հարգել պացիենտի գաղտնապահության իրավունքը։ Էթիկայի սահմաններում բացահայտել պացիենտի վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը իր իսկ համաձայնությամբ կամ երբ առկա է պացիենտի և ուրիշների բուժմանը սպառնացող իրական վտանգ, և այդ բուժումը կարող է իրականացվել միայն գաղտնապահության սկզբունքների խախտմամբ։
-
Տրամադրել անհետաձգելի օգնություն որպես մարդասիրական պարտավորություն, մինչև հավաստիանալը, որ մեկ ուրիշը ցանկանում է և կարող է տվյալ օգնությունը ցուցաբերել։
-
Որպես երրորդ կողմ հանդես գալու դեպքում համոզվել, որ պացիենտը լիարժեքորեն տեղեկացված է տվյալ իրավիճակի վերաբերյալ։
-
Չմտնել սեռական, բռնի կամ չարաշահող հարաբերությունների մեջ իր պացիենտների հետ։
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԲԺԻՇԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է
-
Գործընկերներին վերաբերվել այնպես, ինչպես կցանկանար, որ նրանք վերաբերվեին իրեն։
-
Չխաթարել իր գործընկերների հարաբերությունները պացիենտի հետ վերջինիս գրավելու նպատակով։
-
Ըստ բժշկական անհրաժեշտության` հաղորդակցվել հիվանդի բուժման մեջ ներգրավված այլ գործընկերների հետ` այդ ընթացքում հարգելով պացիենտի տվյալների գաղտնապահությունը և սահմանափակվելով միայն անհրաժեշտ տեղեկատվությամբ։

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է...


Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի...


Քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե ո՞ր դեպքերում է տրամադրվում մայրության նպաստ չաշխատող մայրերին, այսպես ստորև ներկայացնում ենք այդ հարցի պատասխանը...


Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...


Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը...

Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`
- Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
- Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...
Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը...

2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին...

ՀՀ ԿՈ N 1089-Ն առ 27.03.2003
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1089-Ն որոշումը սահմանում է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը...

ՀՀ Կառավարության N 318-Ն առ 04.03.2004 որոշումը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը...

ՀՀ Կառավարության 276-Ն առ 27.03.2008 որոշումը սահմանում է բժշկական oգնության և սպասարկման տեսակների ցանկը: Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն